ՀԱՐՑ. Բարեկամուհիս մոտ երկու ամիս առաջ կորցրել է իր աշխատանքը ու հիմա չի աշխատում: Ցանկանում ենք իմանալ, թե ինչ տեղի կունենա նրա կուտակային խնայողությունների հետ աշխատանքը
կորցնելու
դեպքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս ուրիշ եկամուտներ չունենալու դեպքում քաղաքացու պարտադիր կուտակային միջոցները կմնան իր անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն
կառավարվել
կենսաթոշակային
ֆոնդի
կառավարչի
կողմից:
Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական
կենսաթոշակային
հաշվին
կուտակային
վճարներ
չեն
կատարվի,
եւ
կենսաթոշակային
հաշվի
հաշվեկշռի
ավելացման
միակ
աղբյուրը
կլինեն
կենսաթոշակային
ֆոնդի
փայերի
կառավարումից
ստացված
եկամուտները:
Աշխատանք
գտնելու
դեպքում
կուտակային
վճարները
կրկին
կսկսեն
մուտքագրվել
անձի
անհատական
կենսաթոշակային
հաշվին,
ու
դրանց
հաշվին
ձեռք
կբերվեն
կենսաթոշակային
ֆոնդի
նոր
փայեր: