Գվատեմալայում ուժգին սողանքի արդյունքում զոհերի թիվը հասել է ավելի քան 186-ի, հայտնել է երկրի դատախազությունը, գրում է Korrespondent.net-ը:
Ավելի վաղ հաղորդվում է 161 զոհի մասին:
Փրկարարների կարծիքով՝ ողբերգության սկզբից (հոկտեմբերի 1) այդքան երկար ժամանակ անց ողջ մնացածներին գնտելու հավանականությունը փաստացի հավասար է զրոյի: Սանտա-Կատարինա-Պինուլա քաղաքի մոտ 300 բնակիչ անհետ կորած է համարվում:
Ընդ որում, Գվատեմալայի կոնգրեսը հավանություն է տվել 2,5 մլն դոլարի հատկացմանը՝ բնակավայրերի վերականգնման և տուժածներին աջակցություն ցուցաբերելու համար: