Նավթի համաշխարհային գինը գնալով թանկանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Brent տեսակի նավթի գինը սակարկությունների ժամանակ թանկացել է` մեկ բարելի համար կազմելով 52.7 դոլար: Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները:

Սակարկությունների սկզբում հյուսիսծովային տեսակի նավթի արժեքը կազմել է 52.05 դոլար:

Bloomberg գործակալությունը, հղում կատարելով Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալներին, հայտնում է, որ Միացյալ Նահանգներում նավթի ապրանքային պաշարները մեկ շաբաթում` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը, կրճատվել է 1.23 միլիոն բարելով: Հենց սա էլ ազդում է նավթի համաշխարհային գնի վրա:




Լրահոս