«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդլայնում է Աֆղանստանում իր ներկայությունը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի գեներալի հայտարարությանը:
Գեներալ Ջոն Քեմփբելի խոսքով՝ մեծ քանակությամբ զինյալներ կան Նանգարհար մարզում, որը գտնվում է Պակիստանի հետ սահմանին:
Ահաբեկիչների կողմնակիցների մեծամասնությունը թալիբներ են: Ահաբեկիչներին նկատել են նաև Գիլմենդ մարզում: Քեմփբելի կարծիքով՝ հիմնական թիրախը Նանգարհարն է, քանի որ իսլամիստները ցանկանում են վերահսկել ոչ հեռու գտնվող Ջելալաբադ քաղաքը: