ՀՀ կառավարությունը «Մեծամորի» ԱԷԿ-ի հաշվին կարող է զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. Կիրիենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում «Մեծամորի» ատոմակայանի աշխատանքը կօգնի զգալիորեն նվազեցնել երկրում էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, հայտարարել է Սերգեյ Կիրիենկոն «Ատոմեկս-Հայաստան» կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գործող Էներգաբլոկն ապահովում է էլէներգիայի 35-ից 37 %-ը, սա Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցն է»,- ասել է Կիրիենկոն,- «Մենք ուսումնասիրել ենք արված հաշվարկները: Եթե հանկարծ դադարի աշխատել Մեծամորի ատոմակայանը, Հայաստանում էլէներգիայի սակագինը մոտավորապես 3 անգամ կբարձրանա: Սա ամենաէժան էլեկտրաէներգիան է, և Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի հաշվին, ՀՀ կառավարությունը կարող է զգալիորեն կրճատել բնակչության ու ձեռնարկությունների համար սակագները»:

Հիշեցնենք` 2015 թ փետրվար ամսվա սկզբից «Ռոսատոմն» ու Հայաստանը ատոմակայանի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել: Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքի ֆինանսավորումը կիրականացվի ՌԴ կողմից տարեկան 3%-ով տրամադրված 300 մլն դոլար վարկի հաշվին:




Լրահոս