![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/097d9af7ba6fd5c6d5f2c40d2d9411d3__660x.jpg)
Հանրահայտ ռեփ կատարող Տիմուր Յունուսովը, ով ավելի հայտնի է Տիմատի բեմական կեղծանունով, նոր տեսահոլովակ է թողարկել, որը նվիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Լավագույն ընկեր» երգի տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայի ամենասրտում` Կարմիր հրապարակում: Այսպիսով երգիչը որոշել է շնորհավորել նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` հոկտեմբեր 7-ին լրանում է Պուտինի 63 տարին: