Ինքնասպան է եղել ՆԳՆ նախկին աշխատակից. նա երկար ժամանակ թաքնվում էր ընկերոջ տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մայրաքաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է Երևանի 49-ամյա բնակիչ Սամվել Ազիզյանը, ով Ներքին գործերի նախկին աշխատակից է եղել և աշխատել է փորձաքրեագիտական վարչությունում:

Armlur.am-ին դեպքի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, հավաստի տեղեկությունների համաձայն՝ կատարվածը ինքնասպանություն է, իսկ այդ քայլին ՆԳՆ նախկին աշխատակիցը դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով:

Armlur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Ս. Ազիզյանը տևական ժամանակ թաքնված է եղել, հավանաբար, պարտատերերի հետ հնարավոր անցանկալի բախումներից խուսափելու նպատակով: Նա բնակվում էր ընկերոջ տանը: Վերջինս, մեզ հասած տեղեկություններով, միայնակ է ապրում:

Տեղեկացնենք, որ դիակի մոտ հայտնաբերվել է հրազեն, իսկ գրպանից փամփուշտներ:

Լուսանկարը` Shamshyan.com-ի




Լրահոս