«Ով որ պայմանագիր է կապել, ընդունում ենք»: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խաղողագործների բողոքներին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը:
«Այս տարի ամեն ինչն էլ առատ բերք է եղել և խնդիրն այդ ավելցուկի մեջ է : Ով ինչ պայմանագիր ունեցել է նախկինում, նրանց բոլորինն էլ ընդունել ենք», – նշեց նա:
Հավելենք, որ խաղողագործներն այս տարի բազում անգամներ բողոքել են, որ չեն կարողանում մթերել խաղողը և այս խնդրով մի քանի անգամ ճանապարհներ էին փակել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում