Իրենք հասկացան, որ այսպիսի ապօրինի հրամաններ արձակելը չի կարող ներվել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խնդիրների առաջ էր կանգնել, քանի որ նրա օգնականներին չէին թողնում խորհրդարան մուտք գործել: Երեկ այս հարցով պատգամավորը հենց նիստերի դահլիճում մոտեցել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, իսկ վերջինս հայտարարել էր, թե դա իր հրամանով է եղել, քանի որ պատգամավորը խանգարում է իրենց աշխատանքներին:

Այսօր Armlur.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այդ խնդիրն այսօր արդեն լուծվել  է և իր օգնականները կարողացել են անարգել մուտք գործել խորհրդարան:

«Անօրինական էր, որ թույլ չէին տվել իմ օգնականներին մուտք գործել շենք: Ես ասացի, որ այդպիսի խտրական մոտեցում չեմ ընդունելու, շտապ լուծեք այդ հարցը և թույլ տվեք, որ ես կարողանամ իմ բնականոն գործունեությունը ծավալեմ: Իրենք հասկացան, որ այսպիսի ապօրինի հրամաններ արձակելն իրենց չի կարող ներվել», – նշեց պատգամավորը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս