
Ֆիլիպինցի Մենի Պակյաոն կարող է ևս մեկ մենամարտ անցկացնել, ինչից հետո մտադրված է իրեն ամբողջությամբ քաղաքականությանը նվիրել:
8 քաշային կարգում նախկին չեմպիոն Մենի Պակյաոն մտադրված է ավարտել իր կարիերան, եթե իր հայրենիքում 2016 թ մայիս ամսին կայանալիք ընտրություններում ընտրվի Սենատի անդամ:
«Կարծում եմ, որ պատրաստ եմ ավարտել իմ մասնագիտական կարիերան, չէ որ բռնցքամարտում եմ 20 տարուց ավելի: Ես ստիպված կլինեմ հրաժարվել ժամանակ ու ուշադրություն պահանջող շատ պարապմունքներից: Սենատորը պարտավոր է կենտրոնանալ միայն իր աշխատանքի ու ընտանիքի վրա»,- ասել է Պակյաոն ABS-CBN-ին տված հարցազրույցում: