ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները եւ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:
Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 59 ուսուցիչները կստանան համապատասխան հավելավճար՝ ՀՀ կառավարության սահմանած չափով: