Հայաստանը և Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Ռուսաստանը միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է РИА Новости-ն:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոսատոմ» կորպորացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը մշտապես կփոխանակվեն միջուկային և ռադիացիոն անվտանգության շուրջ տվյալներով՝ ատոմային էներգետիկայի իրենց օբյեկտներում:

Բացի այդ, ՀՀ-ն և ՌԴ-ն ընդունված պարտականությունների իրականացման հարցով միջոցների մշակման, ինչպես նաև տվյալ ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալի և կարգի սահմանման շուրջ համաձայնության են եկել:




Լրահոս