Եթե համակարգը արատավոր է, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք. Գալուստ Սահակյանի պատասխանը` Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահն է և հայտնել է իր տեսակետը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, մինչև երկրորդ նախագահի խոսելը, շատերն արդեն անդրադարձել էին սահմանադրական բարեփոխումներին: Անդրադառնալով Քոչարյանի` արատավոր համակարգի մասին խոսքերին, Սահակյանը նշեց. «Եթե համակարգը արատավոր է, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»:

Այն դիտարկմանը` հնարավո՞ր է Քոչարյանը նախագահական ընտրությունների ժամանակ դառնա կուսակցության առաջնորդը, Սահակյանն ընդգծեց. «Քոչարյանը մեր կուսակցության ներկայացուցիրը չէ և դեռ պատշաճ չէ այդ մասին խոսել: Հանրապետականը չի գնում այն ուղղությամբ, որ թեկնածուների որոնման մեջ է: Հանրապետականը ունի շատ թեկնածուներ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս