![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/55d094b86b439_euro8.jpg)
Իրանցի երկու անօրինական ներգաղթյալ 50 կմ անցնել են Լա Մանշ նեղուցի «Եվրաթունելով», գրում է Daily Mail-ը: Մեծ Բրիտանիա ներթափանցել ցանկացող տղամարդիկ ձերբակալվել են:
Նշվում է, որ իրանցիները լրջորեն վտանգի տակ են դրել իրենց կյանքը, քանի որ նրանք ստիպված են եղել խուսափել թունելում արագընթաց գնացքների և էլեկտրական լարերի հետ շփումից:
Ներգաղթյալները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ Ֆրանսիայում անօրինական ներգաղթյալների մասսայական ձերբակալություններ են սկսել: Նրանց հաջողվել է փախչել ֆրանսիական ոստիկանությունից: