ՀՀՇվարչությանանդամԵրջանիկԱբգարյանըերեկ «Ֆեյսբուք»-իիրէջումանդրադարձելէներքաղաքականզարգացումներին: «Եթեմոտակա շաբաթներին նոր ազդակներ չառաջանան, ներկա շարժումը նախորդների բախտին կարժանանա: Այդ ժամանակ էլ կսկսվի այն, ինչից ընդդիմադիր ուժերը պետք է կամք գտնեն իրենց մեջ խուսափելու համար: Դա կլինի Հայաստանի ընդդիմադիր ուժերի միջեւ պայքարը հանուն առաջատար ընդդիմադիր ուժի: Ըստ էության, դրա երեւակման նախնական նշաններն արդեն առկա են: Չեմ կասկածում, որ դրա հիմքում կլինեն իշխող վարչախմբի դեմ պայքարի ուղիների ընտրության եւ այլ մարտավարական հարցեր,-գրելէնա` հավելելով,-նենգամիտ ՀՅԴ–ն, չսպասելով նույնիսկ ՍԴ–իորոշմանը, չխորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, արդեն, ի դեմս
«երկարատեւ պայքարի» անցնելու մասին իր ներկայացուցիչների կոչերի, կատարել է առաջին քայլը ընդդիմադիր ուժերի միասնականությունն անհնար դարձնելու ուղղությամբ: Թերեւս ՀՅԴ–նձգտում է ձուկ որսալ ներկա
«պղտոր» իրադրությունում եւ հենց այժմվանի՞ց է փորձում մյուս ընդդիմադիր ուժերին հետեւում թողնել: Կերեւա առաջիկայում»: