Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի համար Ռուսաստանի Դաշնության օպերացիան Երրորդ համաշխարհային պատերազմի ճանապարհին մեկ քայլ էր: Այս մասին վերջինս հայտարարել էր Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ռազմական համալսարանի ուսանողների առջև իր ելույթի ժամանակ:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է մեզանից յուրաքանչյուրի համար նշանակում Ռուսաստանի Դաշնության ագրեսիան կարծես թե հեռավոր Սիրիայում ու թե ինչքանով են այդ բացարձակ անպատասխանատու քայլերը մեզ մոտեցրել Երրորդ համաշխարհային պատերազմին»,- հայտարարել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայցի հիման վրա սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» կազմակերպության օբյեկտներին: