Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ պատմել է Սիրիայում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գործողությունների մասին:
ՌԴ ղեկավարի խոսքերով` ռուսական նավերը կրակ են բացել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Կասպից ծովի ջրային տարածքից` բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ:
«Բոլոր թիրախները խոցված են»,- նշել է Պուտինը:
Սերգեյ Շոյգուն իր հերթին հավելել է, որ Կասպյան նավատորմի 4 նավեր այսօր առավոտյան 26 թևավոր հրթիռներ են արձակել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, բոլոր թիրախները բարեհաջող կերպով խոցվել են, քաղաքացիական բնակչության շարքում զոհեր չկան:
Հիշեցնենք` Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայցի հիման վրա սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» կազմակերպության օբյեկտներին: