Հոլանդական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Յոհան Կրույֆը զուգահեռներ է անցկացրել «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Նրա կարծիքով`Մեսսին լավագույնն է, դա անգամ քննարկման ենթակա չէ:
«Ես Ոսկե գնդակը նրան կտայի»,- ասել է մարզիչը:
Անդրադառնալով Ռեալի հարձակվող Ռոնալդուին նա նշեց, որ հիանալի ֆուտբոլիս է, բայց նրա շուրջ թիմ չես կառուցի, քանի որ ստեղծագործ չէ: