ԱՆՀԵԹԵԹ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է ԱԺ կանոնակարգի դրույթին, որն ԱԺ հայտարարությունների
ժամին ու կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջնահերթություն է սահմանում
ընդդիմադիր խմբակցությունների համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում
ԲՀԿ-ն պատրաստվում է նախագիծ ներկայացնել, որով առաջարկելու է ԱԺ կանոնակարգից հանել
այդ դրույթը: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, չլինելով իշխանություն, չի հայտարարել նաեւ ընդդիմադիր
լինելու մասին, հետեւաբար չի օգտվում կանոնակարգի այդ դրույթի ընձեռած հնարավորությունից:
ԲՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, թե փաստն այն է, որ իրենք իշխանության
կազմում չեն, ու կարեւոր չէ՝ այս դեպքում իրենց ընդդիմադիր են հայտարարել, թե այլընտրանք:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում
հաստատեց այս տեղեկությունները. «ԱԺ կանոնակարգում փոփոխության ենթակա բազմաթիվ դրույթներ
կան, բայց դա ես համարում եմ անհեթեթությունների գլուխգործոց, կատարյալ աբսուրդ: Ես
չգիտեմ, թե ով է այդ դրույթը մտցրել կանոնակարգում, բայց այնպես չէ, որ միջազգային
բոլոր նախադեպերը կատարյալ են, ու բոլորը պետք է ընդօրինակել»:




Լրահոս