Իտալական Caviar ոսկերչական ապրանքանիշը «նախագահական» iPhone է ստեղծել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ, գրում է Korrespondent.net-ը:
Լուսանկարները հրապարակվել են ընկերության պաշտոնական կայքում:
Սարքը կթողարկվի սահմանափակ քանակով: Ընկերությունը 63 օրինակ կթողարկի, քանի որ ՌԴ նախագահը 63 տարեկան է դառնում:
Հեռախոսը զարդարված է Պուտինի դիմանկարի ոսկե խորաքանդակով, ՌԴ օրհներգի տողերով և պետական զինանշանով: