Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու նոր միջոց են գտել. փակել են վարչապետին մոտենալու ճանապարհը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի օրը խորհրդարան են այցելում կառավարության անդամները` վարչապետի գլխավորությամբ, ովքեր պատասխանում են պատգամավորների հարցերին:

Այդ օրերին լրագրողները ևս հնարավորություն էին ունենում մոտենալ նախարարներին կամ վարչապետին և իրենց հուզող հարցերն ուղղել: Սակայն այսօր լրագրողները նորամուծության հանդիպեցին: Բանն այն է, որ նախորդ անգամներում լրագրողները վարչապետին սպասում էին դրսում` այն վայրում, որտեղից նա մուտք է գործում խորհրդարան:

Սակայն այսօր ԱԺ անվտանգության աշխատակիցները փակել էին ճանապարհը` պատճառաբանելով, որ լրագրողները խոչընդոտում էին պաշտոնյաների մուտքը խորհրդարան:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս