Beeline-ը կրկին տրամադրում է USB-մոդեմներ բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին մեկ տարի ժամկետով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է այն հաճախորդների համար, ովքեր կբաժանորդագրվեն «Infinity 1024», «Infinity 512», «Drive 5», «Drive 15» կամ «Drive 40» բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին 12 ամիս ժամկետով:
«Մեր բաժանորդների շրջանում անցկացված հերթական հարցումը ցույց տվեց, որ առկա է խորհրդանշական գնով USB-մոդեմներ տրամադրման պահանջարկ: Մենք մշտապես ձգտում ենք առավելագույնս արագ բավարարել հաճախորդների պահանջները` Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնելով էլ ավելի հաճելի, պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մինչև 12 ամիս ժամկետը լրանալը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը` հաստատված պայմանագրի ստորագրման օրը: Առաջարկի շրջանակում հնարավոր չէ անցում կատարել այլ սակագնային փաթեթների: