ՌոբերտՔոչարյանիորդին՝ՍեդրակՔոչարյանը, չիմասնակցելուԵրեւանիավագանուընտրություններինեւչիգլխավորելու ԲՀԿ ցուցակը: Այս մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները հերքել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով.
«Ես ԲՀԿ ցուցակի մասին, բնականաբար, տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին»:
galatv.am-ը հիշեցնում է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ նախօրեին ԲՀԿ–նքննարկել է իր համամասնական ցուցակը, եւ այդ քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ըստ աղբյուրի` կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը: