Չինական Հենան նահանգում ապակե կամուրջը ճաքել է զբոսաշրջիկների ոտքի տակ, փոխանցում է The Telegraph-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկը կամրջի վրա պողպատե բաժակ է գցել:
Տեղական իշխանությունները հայտարարություն են տարածել, որում պարզաբանում են, որ զբոսաշրջիկներին վտանգ չէր սպառնում, քանի որ վնասվել է ապակու 3 շերտերից միայն մեկը:
Սեպտեմբերի 20-ին բացված կամուրջը 180 մ բարձրություն և 300 մ երկարություն ունի: 24 մմ հաստությամբ ապակին, ինչպես ավելի վաղ հավաստում էին շինարարները, պրակտիկորեն կարող է դիմակայել ցանկացած ծանրության: