Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Կասպյան նավատորմի նավերի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ թևավոր հրթիռների արձակման տեսանյութը:
Pravda.ru-ն գրում է, որ Ռուսաստանի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տեղեկությունների համաձայն` մինչ Սիրիայի տարածք հրթիռների հասնելը համաձայնեցվել է Իրանի ու Իրաքի «ռազմական ու դիվանագիտական» ղեկավարության հետ, քանի որ հրթիռները սլացել են հենց այդ երկրների տարածքների վրայով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կասպյան նավատորմի 4 նավեր այսօր առավոտյան 26 թևավոր հրթիռներ են արձակել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի վրա, բոլոր թիրախները բարեհաջող կերպով խոցվել են, քաղաքացիական բնակչության շարքում զոհեր չկան: