ՍերժՍարգսյանինվերընտրվելուառթիվշնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:
«Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու Արեւելյան գործընկերության շրջանակում քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակին: Ես ողջունում եմ նաեւ Ձեր ջանքերում հավելյալ առաջընթացը` ուղղված բարելավելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը` ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախանշած առկա խնդիրների լուծման ուղղությամբ»,-մասնավորապես ասված է ուղերձում: