Չեչնիայում արգելել են հարսի պարն ու «անպարկեշտ ժեստերը» հարսանիքի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայում հարսանեկան արարողակարգի արգելքներ են սահմանել: Արգելքների մասին փաստաթուղթը հրապարակվել է Չեչնիայի մշակույթի նախարարության կայքում, փոխանցում է Aif.ru-ն:

Արգելքների մեջ են մտնում հարսի պարը, «անպարկեշտ ժեստերը», ինչպես նաև արգելվում է պարել առանց թույլտվության, թույլտվություն հարցնել՝ նույնպես արգելվում է:

Չեչենական հարսանիքի ժամանակ պարը բավականին լուրջ միջոցառում է: Օրինակ, արգելվում է առաջին պարի ժամանակ առաջ անցնել ներկա գտնվող մեծահասակներից: Միաժամանակ չպետք է մեկից ավելի զույգ պարի, իսկ զույգի միջև հեռավորությունը մեկնած ձեռքից ոչ պակաս հեռավորությամբ պետք է լինի:

Հատկանշական են չեչեն աղջիկների համար նախատեսված արգելքները: Նրանց արգելվում է «մրցել» երիտասարդների հետ և մեկ պարի ընթացքում 3 շրջան կատարել:

ba70776dbdb035f82427d942c7877a70Արգելնքերից մեկի համաձայն՝ արգելվում է կտրել հարսանեկան տորթը:

Հյուրերի ոչ պարկեշտ գործողությունների դեպքում ռեստորանի ադմինիստրացիան կարող է ոստիկանություն կանչել:

 




Լրահոս