Գյուղացիների` խաղողի մթերման հետ կապված գործընթացը մշտապես գտնվում է մեր հսկողության ներքո, աշխատանքներն ընթանում են: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ իրենք ժամանակ առ ժամանակ մեկնում են մարզեր և տեղում ծանոթանում իրավիճակին:
«Պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, որ խաղողը մեկ օրում չհավաքեն շատ գյուղացիներ, որպեսզի խնդիրներ չլինեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում