ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«…Ի՞նչ, հիմա որ երկրորդ անգամ գալիս է Գյումրի հանրահավաքի, ի՞նչ, Գյումրու փողոցնե՞րն է դրանով սարքելու, թե՞ գյումրեցիներին աշխատանքով է ապահովելու… ի՞նչ է արել, մի կոնկրետ բան արե՞լ են…»:
Սուքիաս Ավետիսյան galatv.am
Կրկին «ինչ անելուց» խոսում է ՀՀԿ-ականը, որն ընդդիմադիր գործիչներին մեղադրում է «ինչ չանելու» մեջ` մոռանալով, որ երկրի իշխանությունը եւ լծակները ՀՀԿ-ի ձեռքում են, եւ «ինչ անողներն» էլ են իրենք եւ այդքանով հանդերձ՝ ոչինչ էլ չեն անում, բացի երկիրն ու ժողովրդին թալանելուց: Ուղղակի երեւի այս անգամ Սուքիաս Ավետիսյանը, ՀՀԿ-ական ավանդույթի համաձայն, խոսքը սխալ կառուցեց եւ նախադասությունների ու բառակապակցությունների տեղերը խառնեց: Առանձին-առանձին «գալիս է Գյումրի հանրահավաքի» եւ «ի՞նչ է արել» ասելու փոխարեն պիտի ասեր` «գալիս է Գյումրի հանրահավաքի, որ ի՞նչ անի»:




Լրահոս