Այսօր Մարինա Ցվետաևայի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1892թ. Մոսկվայում:  Նա արձակագիր է, թարգմանչուհի, 20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկը։

Մարինա Ցվետաևան ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8) Մոսկվայում, հենց այն օրը, երբ ուղղափառ եկեղեցին տոնում է Առաքյալ Յովհաննեսի հիշատակությունըː

Հայրը՝ Իվան Վլադիմիրովիչը – Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բանասեր և արվեստաբան; հետագայում դարձավ Ռումյանցևի թանգարանի տնօրեն, հիմնեց Կերպարվեստի թանգարանː Մայրը՝ Մարիա Մեյնը (ծագումով լեհ-գերմանացու ընտանիքից), դաշնակահարուհի էր, եղել է Նիկոլայ Ռուբենշտեյնի աշակերտուհինː Տատիկը, մայրիկի կողմից, Մարիա Լուկինի Բեռնացկայան՝ լեհ էրː

Մարինան սկսել է բանաստեղծություն գրել դեռ 6 տարեկան հասակից, ոչ միայն ռուսերեն այլև ֆրանսերեն ու գերմաներենːՆրա բնավորության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մայր, ով երազում էր որ աղջիկը երաժիշտ դառնաː

Մանկության տարիներն անցել են Մոսկվայում և Տարուսումː Մոր հիվանդւթյան պատճառով երկար տարիներ ապրել է Իտալիայում, Շվեյցարիայում , ԳերմանիայումːՆախնական կրթությունը ստացել Մոսկվայումյում՝ Բրյուխոնենկոյի անվան կանանց մասնավոր գիմնազիայում, շարունակել է կրթությունը Լոզանումում(Շվեյցարիա) և Ֆրայբուրգ (Գերմանիա)ː 16 տարեկանում նախաձեռնեց այց դեպի Փարիզ, որպեսզի Սորբոնի համալսարանում մասնակցի Հին ֆրանսիական գրականությանը նվիրված լեկցիաներինː

1906 թվականին մոր մահից հետո (տուբերկուլյոզ), Մարինան քրոջ Անաստասիայի, արյունակից եղբոր Անդրեյի և քրոջ Վալերիայի հետ միասին մնացին հոր խնամակալության ներքո, ով ծանոթացնում էր երեխաներին ազգային դասական գրականության, արտաքին գրականության և արվեստի հետːԻվան Վլադիմիրովիչը խրախուսում էր եվրոպական լեզուների ուսումնասիրությունը և հետևում, որ երեխաները հիմնավոր կրթություն ստանանː




Լրահոս