ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նա նշեց, որ այս խնդիրը չպետք է դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ: «Սա համակարգային փոփոխություններ է առաջացնում և դա չպետք է դիտել դեմ-կողմ տիրույթում: Այնպես չէ, որ ով որ դեմ է, նա ընդդիմություն է, ով կողմ է` իշխանություն է: 104 կողմ ձայնը ևս մեկ անգամ փաստում է այն պարզ իրողությունը, որ ՀՀ քաղաքական ուժերի ճնշող մեամասնության մոտ այս հարցում կա քաղաքական կոնսոլիդացիա», – նշեց նա:
Անդրադառնալով հանրաքվեին, նա նշեց, որ դա բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է, և նա , օգտվելով իր իրավունքից, կասի, թե երբ է լինելու հանրաքվեն:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին և նրա հնարավոր վերադարձին, Շարմազանովը նշեց, որ իրենք բոլոր քաղաքական դերակատարների հետ պատրաստ են ազատ մրցակցել; «Բայց ինձ հայտնի չէ, որ նա հայտարարել է քաղաքական նոր ամբիցիաների մասին, բայց կապրենք կտեսնենք: Ձեր ասած գործիչն ինձ համար տեսանելի չէ, սակայն այդ ամենին դեռ երեք տարի կա», – ընդգծեց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ին և նրա` սահմանային իրավիճակի հետ կապված փոփոխությունների գործընթացը հետաձգելու կոչին, նա նշեց, որ դժվար է ասել` ՀԱԿ իրականում գոյություն ունի թե ոչ: «Նրանք ասեցին որ չեն մտնելու բովանադակային քննարկումների մեջ, բայց եկան, մասնակցեցին, մենք ինչու պետք է իրենց առաջարկները լսենք»: