Տարոն Մարգարյանի հերթական օրինական որոշումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Lurer .com ահազանգեցին Ամիրյան 18 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչները և տեղեկացրին, որ քանդում են շքամուտքը՝ այդ կերպ վտանգելով շենքի սեյսմակայունությունը։ Նրանք նաև նշեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, որ բացվելու է երկրորդ մուտք, քանի որ մոնտաժելուց առաջ իրենց հետ չեն խորհրդակցել:
Մեր թղթակիցը տեղում պարզեց, որ պատրաստվում են շենքի գլխավոր մուտքի կողքին բացել ևս մեկ մուտք, իսկ թե ինչի համար է նախատեսված այդ երկրորդ մուտքը, տարածքի սեփականատերը, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ, ասաց՝ “դա բնակիչների համար սյուրպրիզ է”: Փորձեցինք ճշտել՝ ինչ ,սյուրպրիզիե մասին է խոսքը, բայց վերջինս չցանկացավ մանրամասնել:
Տարածքի սեփականատերը ցույց տվեց Քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունը, ըստ որի՝ ինքն իրավունք ուներ բացել այդ երկրորդ մուտքը:
Մեզ միայն մնում է գուշակել, թե ինչպես է գործարարը կարողացել Քաղաքապետարանից ստանալ քանդման թույլտվությունը: Քաղաքապետարանը թույլտվության փաստաթուղթը տալիս, փաստորեն, չի մտածել ո՛չ շենքի սեյսմիկ անվտանգության, ո՛չ էլ, առավել ևս, այն բնակիչների մասին, ովքեր ապրում են այդ շենքում:
Իսկ սեփականատերն իր գործունեությունն արդարացրեց՝ վկա բերելով մեկ այլ օրինակ. չէ՞ որ շքամուտքի մյուս կողմն էլ իր հերթին մոնտաժված է եղել մեկ ուրիշի կողմից: Սա էլ, թերևս, վկայում է այն մասին, որ առաջին դեպքը չէ, որ Քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի, խրախուսում է նման գործունեությունը։ Ինչպես ժողովուրդը կասեր, փողին մունաթ. հարկ եղած դեպքում նմանատիպ գործունեություն վարողները կարող են նույն հաջողությամբ բացել անգամ երկրորդ, երրորդ մուտք, անգամ մուտք, որը նայում է Հանրապետության հրապարակին, և մուտք, որը նայում է Քաղաքապետարանին։
Իսկ թե ինչ է մտածում քաղաքապետն այս մասին, դժվար չէ կռահել. եթե անգամ լռի քաղաքապետը, կխոսի Քաղաքապետարանի կողմից տրված փաստաթուղթը։ Մոնտաժե՛ք, կտրե՛ք, երկարացրե՛ք, բացե՛ք մուտքեր որքան ուզում եք, Ձեր սրտի ուզածի չափ, չէ՞ որ սա նաև Ձեր սրտի մայրաքաղաք Երևանն է։




Լրահոս