ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
59 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Նա երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից: 1998-ին Չավեսը հաղթել էր պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ձայների 55%-ը, պաշտոնը ստանձնել էր հաջորդ տարի եւ այդ օրվանից չէր լքել Վենեսուելայի ղեկավարի աթոռը: Չավեսը աչքի էր ընկնում իր կամային բարձր հատկանիշներով եւ իր ղեկավարած պետության ինքնիշխանության պահպանման անսահման ձգտմամբ: Վենեսուելայի կառավարությունը երկրում 7-օրյա սուգ է հայտարարել նախագահի մահվան կապակցությամբ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս