
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն պատմել է Սեսկ Ֆաբրեգասի հետ ունեցած հարաբերությունների մասին, երբ նրանք պատանի են եղել եւ խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում» համապատասխանաբար:
Նշենք, որ Պիկեն եւ Ֆաբրեգասը եղել են «Բարսելոնայի» մանկապատանեկան նույն թիմում, իսկ 2003 թվականին 16-ամյա Ֆաբրեգասը տեղափոխվել է «Արսենալ»: 2004 թվականին Պիկեն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ».
«Սեսկը առաջիններից էր, որ պատանի տարիքում տեղափոխվեց Անգլիա: Նա 16 տարեկան էր: Հաջորդ տարիներին մեզանից շատերի համար նա օրինակ էր, որին հետեւեցին:»