ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Փաստաբանական ծառայությունների դիմաց մոտավորապես ի՞նչ չափի գումար պետք է վճարել:
Հարություն Մխոյան (46 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր փաստաբան իրավունք ունի փոխհատուցում ստանալ իր ծառայությունների դիմաց: Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով: Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում.
1. ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով,
2. խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին՝ «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքի 41-րդ եւ 42-րդ հոդվածներով սահմանված կարգով: Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաեւ փաստաբանի նախաձեռնությամբ:
փաստաբան Ալեքսանդր Ծատինյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելի շուտ փաստաբանն է իր ծառայության արժեքը ներկայացնում, որից հետո միայն վստահորդը որոշում է՝ իր հնարավորությունները կներեն ծառայությունից օգտվելու համար, թե ոչ: 




Լրահոս