Վարչապետի կարգավիճակում Դմիտրի Մեդվեդևն առաջին անգամ Հայաստան է գալիս. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մինչև տարեվերջ Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Հիշեցնենք, որ ԵՏՄ վարչապետների վերջին նիստում Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Երևանում։ Սակայն կառավարությունից կոնկրետ օր չասացին։ Աբրահամյանը հույս ունի, որ այդ այցի ժամանակ կկարողանա համոզել Մեդվեդևին՝ ռազմավարական ապրանքները, մասնավորապես վճարումները գազի դիմաց լինեն ռուբլով։

Հիշեցնենք` Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ ԵՏՄ վարչապետներով պայմանավորվել են 4-րդ եռամսյակում քննարկել այդ հարցը։ Սակայն դեռ մեկ տարի առաջ էր ասվում, որ Մեդվեդևը Հայաստան կգա՝ չեկավ։ Վարչապետի կարգավիճակում Սեդվեդևը դեռ Հայաստան չի ժամանել։ Եվ ընդհանրապես, վերջին տարիներին շատ քիչ թվով վարչապետներ են ժամանում Հայաստան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս