Գալուստ Սահակյանը հայտնում է՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետև «որդին մնում է որդի», գետնախնձորը՝ գետնախնձոր. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անդրդառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը Աժ նախագահ Գալուտ Սահակյանն ասել է. «Ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ»։

«ՉԻ» – Գալուստ Սահակյանն, իհարկե, շատ խորիմաստ միտք է հայտնել և նույնիսկ կարող էր շարունակել «բաջանաղը բաջանաղ է մնում, աներձագը՝ աներձագ, գետնախնձորը՝ գետնախնձոր, ջեռուցման համակարգը՝ ջեռուցման համակարգ» և այլն։ Ու թող որեւէ մեկը համարձակվեր ասել, որ Գալուստ Գրիգորիչն իրավացի չէ։

Ուրիշ բան, որ լրագրողը նրան բոլորովին այլ հարց էր ուղղել, բայց ինչ արած, դա էլ Գալուստ Սահակյանի առանձնահատկությունն է. նա նկախ իրենից մտքեր է հայտնում, ու իրեն բացարձակապես չի հետաքրքրում` կապ ունեն այդ մտքերը տվյալ թեմայի հետ, թե ոչ: Բայց ամեն դեպքում ԱԺ նախագահն իրավացի է։ Փաստորեն Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետև «որդին մնում է որդի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս