«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը, որը երկու շաբաթ առաջ դաժան ծեծի էր ենթարկվել, լրագրողների ներկայությամբ հնչեցրած իր հայտարարությունը կրկնել է նաեւ իրավապահների համար: Այլ կերպ ասած՝ նա իր կասկածներին պաշտոնական տեսք է տվել՝ դրանք վերածելով ցուցմունքի: Հիշեցնենք, որ վերջինս իրեն ծեծի ենթարկելուց մի քանի օր անց հայտարարեց, որ իր կարծիքով իրեն ծեծողների հովանավորը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:
Արդյունքում իրավապահներն այս օրերին զբաղված են Սմբատ Հակոբյանի հեռախոսահամարներին եկած զանգերը վերծանելով՝ հասկանալու համար, թե նրան ովքեր են զանգահարել եւ ինչ թեմայով են զրուցել ազատամարտիկի հետ: Ենթադրվում է՝ հեռախոսազանգերը վերծանելուց հետո, ի վերջո, կպարզվի, թե արդյո՞ք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդհանրապես զանգահարել է Հակոբյանին, թե՞ ոչ եւ եթե զանգահարել է, նրանք ինչի՞ մասին են զրուցել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: