
Իրավաբանական անձանց «X գրուպ» միության կազմում գտնվող «Վալենսիա» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվել են լայնածավալ ստուգողական եւ հսկողական աշխատանքներ: Ըստ «Ժողովուրդ»-ի ստացած պաշտոնական տեղեկության՝ նշված աշխատանքների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության մասին ակտեր: Ավելին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ»-ին ուղարկված գրության համաձայն՝ հիշյալ ընկերություններին ստուգման ակտերի հիման վրա առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչից հետո պետական բյուջե է վերականգնվել լրացուցիչ գումար: Հիշեցնենք, որ խոսքը նույն «X գրուպ»-ի մասին է, որի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթից 6.2 մլն դրամ է պահանջում՝ որպես սեփական արժանապատվության եւ գործարար համբավի փոխհատուցում: