Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս