Թուրք ոստիկանները քուրդ երիտասարդի են գլխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Դիարբեքիր մարզի Բիսմիլ շրջանում պարետային ժամի ժամանակ թուրք ոստիկանները 4 քաղաքացու են սպանել:

Ինչպես փոխանցում է քրդական Nerinaazad տեղեկատվական կայքը՝ Բիսմիլի հիվանդանոցում 4 սպանված երիտասարդի են տեղափոխել: Սպանվածներից մեկը գլխատված է եղել:

Դեպքի մասին հայտարարությունից հետո Քրդական ազգերի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Լեզգին Բոտանը հայտարարել է, որ թուրք ոստիկանները սկսել են կիրառել «Իսլամական պետության» ահաբեկիչների բարբարոսությունները:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ քրդաբնակ Շրնակում և Սիլվանայում թուրք ոստիկանները 24-ամյա և 17-ամյա երիտասարդների են սպանել:




Լրահոս