էրդողանը սպառնում է Պուտինին վերանայել ռուս-թուրքական հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ավիամիջադեպերի հետևանքով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառով կարող է վերանայել ռուսական գազի գնման հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանը պետք է զգայուն լինի այդ հարցերում: Մենք Ռուսաստանից բնական գազի թիվ մեկ գնորդն ենք: Թուրքիայի կորուստը Ռուսաստանի համար լուրջ կորուստ կլինի: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է բնական գազ գնել ամենատարբեր տեղերից»,- հայտարարել է էրդողանը` Ճապոնիա այցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ Թուրքիան կարող է նաև վերանայել ռուսական նախագծով  «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության հարցը:

«Եթե ռուսները չկառուցեն «Ակկույու» ԱԷԿ-ը, մեկ ուրիշը կգա ու կկառուցի այն»,- հավելել է Էրդողանը:




Լրահոս