Լոնդոնը Զինված ուժեր կուղարկի Բալթյան երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան մտադրված է ոչ մեծ կոնտինգենտ ուղարկել Բալթյան երկրներ, որպեսզի ապահովի տեղի Զինված ուժերի պաշտպանունակության ամրապնդման առաքելությանը մասնակցությունն ու մշական ներկայությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

«Նրանք կմտնեն Բալթյան երկրների պաշտպանունակության ուսուցանման, գնահատման ու ամրապնդման նոր առաքելության կազմի մեջ ու կդառնան ՆԱՏՕ-ի զինված ուժերի մշտական ներկայության մի մաս: Մենք անցած տարի մասնակցել ենք օդային հսկողությանը, հաջորդ տարի ևս ծրագրում ենք դա անել»,- լրագրողներին հայտնել է Ֆելոնը դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի ժամանակ:

Նրա խոսքով` սկզբի համար զինծառայողների թիվն  այդքան մեծ  չի լինի:




Լրահոս