ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական աջակցություն հատկացնելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 612 մլրդ դոլար չափով պաշտպանական բյուջեն: Սենատը փաստաթուղթ է ընդունել՝ 70 կողմ և 27 դեմ ձայների հարաբերակցությամբ, որից հետո այն հղել է նախագահ Բարաք Օբամային, փոխանցում է Associated Press-ը:

Հավանության արժանացած օրինագիծը, մասնավորապես, լիազորում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ «Ռուսաստանի կողմից աջակցվող ապստամբների» դեմ պայքարի համար, ընդ որում, նշվում է, որ միջոցները ողբերգական բնույթ կարող են ունենալ:

Օրինագիծը ենթադրում է նաև Կենտրոնական հետախուզության վարչությանը խոշտանգումներ կիրառելու արգելքը: Հավանության է արաժանացվել նախագահի խնդրանքը, որն է՝ 715 մլն դոլար հատկացնել Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Բացի այդ, բյուջեից 600 մլն դոլար կհատկացվի սիրիական «չափավոր» ընդդիմության պատրաստման և վերազինման համար:




Լրահոս