Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում “Հոնդայի Ազերա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում՝ “Անելիք” բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենայի վարորդ, Երևանի 16 թաղամասի բնակիչ, 58-ամյա Ալեքսանդր Բարսեղյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով միջին տարիքի տղամարդ է և ըստ տեղեկությունների՝ կոտրվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ անձինք ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշները։
Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ համարանիշները եղել են 030 ՕՕ 11։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում, ՀՀԿ-ական պատգամավոր Հոկտեմբերյանցի Նովո մականվամբ Նահապետ Գևորգյանի անվամբ։