Իշխանական ողջ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այս պահին Էջմիածին քաղաքում է: Այստեղ նշվում է քաղաքի տոնը: Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ արդեն տեղի է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությունը: Էջմիածնում նախատեսված տոնական միջոցառմանը մասնակցելում են ՀՀԿ-ի ողջ ղեկավար կազմը՝ ՀՀ կառավարության անդամները, պատգամավորները, գերատեսչությունների ղեկավարներ և այսպես շարունակ: