Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նոր նախագիծը: Այն ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ով նշեց, որ նախագիծն ունենալու է 4 մաս և գործողության մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ից:
Նրա խոսքով` փոփոխությունները չպետք է խոչընդոտեն բյուջեի մուտքերը և արվել է հնարավորը, որպեսզի հարկային դաշտում սահմանվի սահունություն և կայունություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց որ Հարկային օրենսգրքի կազմումը Ֆինանսների նախարարության ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքն է:
«Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է այն համոզմունքի վրա, որ արտոնությունները կրճատվեն և առավել հասցեական սուբսիդիաներ լինեն: Այս մոտեցումը ողջունելի է, եթե հնարավոր է արդյունավետ իրականացնել, ինձ պետք են հիմնավորումներ, որ արտոնությունների կրճատումը ոչ թե վատացնում, այլ լավացնում է տնտեսվարողների վիճակը, յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի այս օրենսգրքից»,- ընդգծեց Աբրահամյանը: