Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ երեկոյան վրաերթի է ենթարկվել Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը: Նա փողոցն անցնելիս է եղել: Նրան բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԲԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ Ջ. Վիրաբյանի վիճակը կայուն բավարար է, նա ստացել է ազդրի վզիկի կոտրվածք: Այս պահին հետազոտություն է անցնում:
Հետազոտության պատասխաններից հետո պարզ կլինի՝ Ջուլիետա Վիրաբյանին վիրահատելու անհրաժեշտություն կլինի, թե ոչ: