Armenian text to speach

ԵՏՄ-ում լիազորված մարմին կլինի նաև արդարադատության նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պարզաբանման հետ կապված դիմումներով հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչել Արդարադատության նախարարությանը: Հարցը գործադիրի հաստատմանը նշանակեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այս միությունում դերակատարում ունեն արդեն Արտաքին գործերի նախարարությունը և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:




Լրահոս