Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում, օրակարգային 27-րդ հարցով հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մի շարք համայնքային խնդիրների լուծման նպատակով Տավուշի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոդի հաշվին 2015 թվականին 66,030.5 հազ. դրամ գումար հատկացնելու մասին որոշումը:
Գումարը կտրամադրվի վերջին օրերի գնդակոծություններից առավելապես տուժած 17 գյուղերին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց՝ որոշման կատարմանը առավել ուշադրությամբ հետևել: